Հայկական գինեգործութեանը նուիրուած միջոցառումներ Գերմանիայում

Նոյեմբերի 24, 25 եւ 26-ին, Գերմանիայի երեք քաղաքներում՝ Շթութգարթում, Քէօլնում եւ Բեռլինում, Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմի, Գերմանիայի միջազգային համագործակցութեան ընկերութեասն (GIZ) եւ Հայաստանի խաղողագործութեան եւ գինեգործութեան հիմնադրամի համատեղ կազմակերպմամբ տեղի ունեցաւ «Գինու մշակոյթը Հայաստանում. Նոյից մինչ այսօր» միջոցառումների շարքը։
Նշուած քաղաքներում միջոցառման կազմակերպանը օժանդակեցին Բադէն-Վիրթեմբերգի եւ Քէօլնի հայ համայնքները, Wines of Armenia GmbH ընկերութիւնը, Քէօլնի Կաթողիկէ Արքեպիսկոպոսարանի Bildungswerk հաստատութիւնը։
Միջոցառումների նպատակն էր՝ Գերմանիայի հայ համայնքին, գերմանացի մեր բարեկամներին ներկայացնել հայկական գինեգործութեան հարուստ մշակոյթը, ներկայում տեղի ունեցող վերածնունդը եւ գինեգործութեան ոլորտում իրականացուող ծրագրերը։
Միջոցառումների աւարտին տեղի ունեցաւ հայկական մի շարք գինիների համտեսում:
Ներկայացուեց նաեւ Եւրոպայում հայկական գինիների ուղիղ վաճառքի համար նախատեսուած https://winesofarmenia.store առցանց հարթակը։
Նկարները` Edmond Haghnazarian