Wort zum Sonntag
Von Pfr. Vahridsch Baghdasaryan
„Liebt ihr mich, so werdet ihr meine Gebote halten. Und ich will den Vater bitten und er wird euch einen andern Tröster geben, dass er bei euch sei in Ewigkeit:“ (Joh. 14․15-17).
Liebe Schwestern und Brüder, heute ist der Pfingsten. Fünfzig Tage nach der wundersamen Auferstehung unseres Herrn und Erlösers Jesus Christus wurde der tröstende Heilige Geist erschien den Jüngern.
„Und es geschah plötzlich ein Brausen vom Himmel wie von einem gewaltigen Sturm und erfüllte das ganze Haus, in dem sie saßen. Und es erschienen ihnen Zungen, zerteilt und wie von Feuer, und setzten sich auf einen jeden von ihnen, und sie wurden alle erfüllt von dem Heiligen Geist und fingen an zu predigen in andern Sprachen, wie der Geist ihnen zu reden eingab.“ (Apostelgeschichte 2.2-4).
Eines der Symbole des Heiligen Geistes in der Bibel ist der Wind. Das Wort „Geist“ bedeutet im Hebräischen Wind oder Atem, das heißt, der Heilige Geist ist wörtlich der Wind oder Atem Gottes (Johannes 20:22).
Die Väter unserer Kirche sehen einen sehr schönen Vergleich im Wirken einer der mächtigsten Kräfte der Welt, des Windes und des Heiligen Geistes.
Wind ist eine transformative Kraft, und ein anhaltender Windstrom kann riesige Sanddünen verschieben oder Berggipfel erodieren. Auf fast die gleiche Weise wirkt der Heilige Geist in unserem Leben. Manchmal ist es sehr schwierig, unsere Stereotypen zu durchbrechen, aber Gott verfeinert unsere Seele ständig im spirituellen Sinne, befreit sie von unnötigen Sorgen, verwandelt, repariert und bereitet sie auf das spirituelle Leben vor.
Auch Wind ist eine unerschöpfliche Energiequelle und seit der Antike nutzen Menschen die Kraft des Windes zur Energiegewinnung. Ebenso gibt der „Wind Gottes“, der in unser Leben weht, Kraft und stärkt uns im spirituellen Leben. Wie die Väter sagen. „Ohne Heiligen Geist können wir nichts tun. Wir sind ein Schiff ohne Wind, ein Ast ohne Äste, Kohle ohne Feuer.
Wind ist auch eine zerstörerische Kraft. Sicherlich hatten wir Gelegenheit, die Verwüstungen zu sehen, die starke Stürme und Tornados anrichteten. Auch der Heilige Geist hat diese zerstörerische Kraft. Und manchmal brauchen wir wirklich den Heiligen Geist, der mit seiner zerstörerischen Kraft in unser Leben bläst, alle Barrieren und Hindernisse zerstört, die der Feind um uns herum errichtet, und ein Hindernis für unsere Gemeinschaft mit Gott schafft.
Das Sakrament der Heiligen Taufe ist eine besondere Pfingsten für jeden Christen, durch die dieser Mensch von allen adamischen und früheren Sünden gereinigt wird und ein Christ, ein Nachfolger Christi und ein Mitglied der Kirche wird.
Liebe Schwestern und Brüder, erinnern wir uns an diesem Pfingsttag daran, dass der Heilige Geist, der Atem Gottes und der Wind unsichtbar auch in unser Leben weht. Möge der Heilige Geist uns alle mit seinen Gnaden erfüllen, uns in Liebe und Einheit bewahren. Amen.
Sie sehen gerade einen Platzhalterinhalt von Standard. Um auf den eigentlichen Inhalt zuzugreifen, klicken Sie auf den Button unten. Bitte beachten Sie, dass dabei Daten an Drittanbieter weitergegeben werden.
Weitere InformationenՏ․ Վահրիճ քհն․ Բաղդասարեան
«Եթե Ինձ սիրում եք, կպահեք Իմ պատվիրանները. և Ես պիտի աղաչեմ Հորը, և Նա մի այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի Ճշմարտության Հոգին» (Հովհ. ԺԴ 15-17):
Սիրելիներ, այսօր Հոգեգալուստ է: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունից հիսուն օր հետո կատարվեց աստվածային խոստումը և Մխիթարիչ Սուրբ Հոգին հայտնվեց աշակերտներին:
Ս. Հոգու էջքը տեղի է ունենում հրեական Պենտեկոստեի (որ բառացի նշանակում է 50-րդ) տոնի օրը. «Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման, և լցրեց ամբողջ այն տունը, որտեղ առաքյալներն ու Քրիստոսի մյուս հետևորդները նստած էին…: Եվ բոլորը լցվեցին Ս. Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով» (Գործք Բ 2-4):
Աստվածաշնչում Սուրբ Հոգու խորհրդանիշերից մեկը քամին է. «Հոգի» բառը եբրայեցերենում նշանակում է քամի կամ շունչ, այսինքն՝ Սուրբ Հոգին բառացիորեն Աստծո Քամին է կամ Շունչը (Հովհաննես 20․22)։
Մեր եկեղցու հայրերը շատ գեղեցիկ համեմատություն են տեսնում աշխարհի ամենազորավոր ուժերից մեկի`քամու և Սուրբ Հոգու ներգործության մեջ.
Քամին փոխակերպող ուժ է, և քամու տևական հոսքը կարող է տեղափոխել հսկայական ավազաթմբեր կամ հղկել լեռնագագաթներ: Գրեթե այս նույն կերպ է գործում նաև Սուրբ Հոգին մեր կյանքից ներս. երբեմն շատ դժվար է կոտրել մեր կարծրատիպերը, սակայն Աստված հոգևոր իմաստով տևականորեն հղկում է մեր հոգին, այն ազատում ավելորդ հոգսերից, փոխակերպում, նորոգում և պատրաստում հոգևոր կյանքի համար:
Քամին նաև անսպառ էներգիայի աղբյուր է և դեռևս հնագույն ժամանակներից մարդիկ օգտագործել են քամու ուժը էներգիա ստանալու համար: Նույն կերպ, «Աստծո Քամին» փչելով մեր կյանքից ներս, ուժ է հաղորդում և զորացնում մեզ հոգևոր կյանքի մեջ։ Ինչպես հայրերն են ասում. «Առանց Աստծո Սուրբ Հոգու մենք ոչինչ չենք կարող անել. մենք նավ ենք՝ առանց քամու, ճյուղ՝ առանց ավիշի, ածուխ՝ առանց կրակի»։
Քամին նաև կործանող ուժ է. վստահաբար առիթ ունեցել ենք տեսնելու հուժկու փոթորիկների և մրրիկների պատճառած ավերածությունները: Սուրբ Հոգին էլ ունի նաև այս կործանող ուժը: Եվ երբեմն իրապես կարիքն ունենք, որ Սուրբ Հոգին փչի մեր կյանքում իր կործանող զորությամբ քանդելով բոլոր այն պատվարներն ու խոչընդոտները, որ թշնամին կառուցում է մեր շուրջբոլորը՝ արգելք ստեղծելով Աստծո հետ մեր հաղորդության համար:
Յուրաքանչյուր Քրիստոնեայի համար յուահատուկ Հոգեգալուստ է Սուրբ Մկրտության խորհուրդը, որով այդ անձը մաքրվում ենք ադամական և մինչ այդ գործած բոլոր մեղքերից, դառնալով քրիստոնյա` Քրիստոսի հետևորդ և Եկեղեցու անդամ:
Սիրելիներ, Հոգեգալստյան այս օրը հիշենք, որ Սուրբ Հոգին, Աստծո Շունչը և Քամին անտեսանելիորեն փչում է նաև մեր կյանքից ներս: Թող Աստծո Սուրբ Հոգին մեզ ամենքիս լցնի իր շնորհներով, պահի ու պահպանի սիրո, միաբանության և համերաշխության մեջ: Ամեն: