Կիրակի` 2 Հունիս 2024-ին, Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առիթով, Մայնցի Հայ Համայնքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին իր մասնակցությունը բերեց Թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։
Պատարագիչն էր Համայնքի հոգևոր հովիվ տեր Վահրիճ քահանա Բաղդասարյանը։
Տեր Հայրը, համայնքի վարչության և ներկա հավատացյալների անունից բարի գալուստ մաղթեց ՍերովբԷ Սրբազանին, որից հետո Սրբազանը քարոզեց, նյութ ունենալով օրվա ավետարանական հատվածը, բացատրելով նաև տոնի խորհուրդը։
Արարողության ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք։
Հավարտ Սբ. Պատարագի, համայնքի սրահում տեղի ունեցավ միասնական սիրո ճաշ, որի ընթացքում Առաջնորդ Սրբազանին և բոլոր ներկաներին բարի գալուստ մաղթեց Համայնքիս ատենապետուհի Մարիամ Մարկոսյանը` տեղեկացնելով նաև առաջիկա միջոցառումների մասին, որից հետո Սրբազանը Հայրը իր օրհնության խոսքը փոխանցեց ներկաներին, Համայնքի վարչությանը և հոգևոր հովվին` մաղթելով արգասաբեր ծառայություն։
Am 2. Juni beging unsere Kirche das Fest der Gründung der Kathedrale von St. Etchmiadzin. Zu diesem Anlass wurde in der Armenischen Gemeinde Mainz die Hl. Liturgie durch den Gemeindepfarrer Vahridsch baghdasaryan zelebieret. Der Primas, S.E. Bischof Isakhanyan präsidierte der Hl. Liturgie und hielt die Predigt zum Tagesevangelium und zum Anlass dieses wichtigen Festes.
Nach dem Gottesdienst, fand ein gemeinsames Essen im Gemeindesaal statt. Währenddessen begrüßte die Vorstandsvorsitzende Mariam Markosyan den Bischof und alle Anwesenden. Sie teilte auch Informationen über die kommenden Veranstaltungen der Gemeinde mit. Auch S. E. Bischof Serovpé nutzte die Gelegenheit, um ein paar Worte an den Gemeindevorstand und die Anwesenden zu richten.