AKOLYTENWEIHE (TBIR) IN DER KÖLNER DIÖZESANKATHEDRALE

Կիրակի, 25 դեկտեմբեր 2022-ին, Քէօլնի Սբ. Սահակ – Սբ. Մեսրոպ Առաջնորդանիստ եկեղեցում պատարագեց եւ քարոզեց Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնութեամբ եւ Թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ․ Տ․ Սերովբէ Եպս․ Իսախանեանի հրաւէրով Գերմանիայում գտնուող, Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի միաբան, Հոգշ․ Տ․ Արիստակէս Այուազեանը։

Յաւարտ Սբ․ Պատարագի Թեմիս առաջնորդ Սերովբէ Սրբազան Հայրը՝ ընդառաջելով Քէօլնի Հայ Համայնքի հոգեւոր հովիւ Արժ․ Տ․ Վահրիճ Քհնյ․ Բաղդասարեանի խնդրանքին, ձեռնադրութեամբ դպրական չորս աստիճաններ շնորհեց Քէօլնի «Սբ․ Սահակ – Սբ․ Մեսրոպ» առաջնորդանիստ եկեղեցում ծառայող չորս անձերի՝ Գարեգին Աղախանեանին, Արա եւ Նոյ Ամիրեաններին եւ Նարեկ Աղջոյեանին։

Տուչութեան աւարտին Սերովբէ Սրբազանը շնորհաւորեց նորընծայ դպիրներին` մաղթելով նրանց բարի ու օրհնեալ ծառայութիւն Աստծոյ տան մէջ, ինչպէս նաեւ իր գնահատանքն ու օրհնութիւնը բերեց «Սբ․ Սահակ – Սբ․ Մեսրոպ» առաջնորդանիստ եկեղեցում իրենց սիրայօժար ծառայութիւնը բերող Սբ. Խորանի սպասաւորներին եւ «Կոմիտաս» երգչախմբի անդամներին:

Եկեղեցական արարողութիւնների աւարտին Քէօլնի Հայ Համանյքի սրահում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որի ժամանակ Առաջնորդ Սրբազանն ու Սիրոյ սեղանի մասնակիցները շնորհաւորեցին Թեմիս առաջին առաջնորդ Գերշ. Տ. Գարեգին Արքեպս. Բեքչեանին` ծննդեան 80-րդ տարեդարձի առիթով:

***

Am Sonntag, 25. Dezember 2022, zelebrierte in der St. Sahak-St. Mesrop Diözesankathedrale, H.H. Arisdages Vartabed Aivazian, die Hl. Liturgie, der sich zurzeit mit dem Segen des Katholikos Aller Armenier, S.H. Karekin II., und auf Einladung unseres Primas, S.E. Bischof Serovpé Isakhanyan, in Deutschland befindet.

Auf Antrag und Bitte des Gemeindepfarrers, H.H. Pfr. Vahridsch Baghdasaryan, ordinierte der Primas im Anschluss an die Hl. Liturgie die Altardiener Garegin Aghakhanyan, Ara und Noy Amirkhanyan und Narek Aghtchoyan durch Handauflegung zu Akolythen (Tbir).

Nach der Akolythenweihe beglückwünschte der Primas die Ordinierten und wünschte Ihnen gesegneten und guten Dienst im Hause des Herrn. Er dankte ferner allen Altardienern der Diözesankathedrale und den Mitgliedern des Komitas Chores für ihren unschätzbar wertvollen Dienst für die Heilige Kirche.

Nach den gottesdienstlichen Feierlichkeiten gab es im Gemeindesaal der Kölner Gemeinde einen Empfang, bei dem der Primas und die Anwesenden dem Altprimas, S.E. Erzbischof Karekin Bekdjian, zu seinem 80. Geburtstag gratulierten.

Fotos/Լուսանկարները` Edmond Haghnazarian