Word for Sunday

Zum Fest des Surb Etschmiadzin

Էջ Միածինն ի հօրէ.
Եւ լոյս փառաց ընդ նըմա

Der eingeborene Sohn stieg vom Vater herab
und das Licht der Herrlichkeit mit ihm

Mit dieser wundervollen Hymne werden wir morgen das Fest unserer Mutterkirche Surb Etschmiadzin, das uns als armenische Christen besonders am Herzen liegt, feiern.

Etschmiadzin – ein Name voller Geschichte, Glaube und Hoffnung. Lassen Sie uns in die Vergangenheit reisen und die Bedeutung dieses Festes in unserer heutigen Zeit entdecken.

Vor vielen Jahrhunderten erlebte Surb Grigor Lusavoritsch (Hl. Gregor der Erleuchter) das Wunder der Offenbarung Gottes. In einer Vision zeigte ihm Jesus Christus den Ort, an dem die heilige Mutterkirche Surb Etschmiadzin errichtet werden sollte.

Dieser Ort wurde zum Symbol unserer armenischen Identität, Gemeinschaft und Verbundenheit mit Gott. Doch dieses Fest geht über die reine Geschichte hinaus. Es ruft uns auf, als armenische Christen zu handeln, unser Erbe zu erkennen und in voller Verantwortung aktive Mitglieder der Armenischen Apostolischen Heiligen Orthodoxen Kirche zu sein.

Unsere Kirche ist ein Teil der geistlichen Herde Jesu Christi (Siehe Johannes 10, 22 – 30), wir gehören zu denjenigen, die Seine Stimme erkannt haben und ihn als den Weg der Erlösung und des Lebens gewählt haben. Denn wir haben erkannt, dass das Werk Christi uns eine direkte Beziehung zu unserem Gott, zu unserem Schöpfer ermöglicht hat. Surb Etschmiadzin erinnert uns daran. Es erinnert uns auch daran, dass wir als armenische Christen ein Teil des lebendigen Tempels Gottes sind.

Dies ermutigt uns, unseren Glauben zu festigen und uns als Teil der großen Herde Gottes zu fühlen. Wir sind berufen, als armenische Christen zu handeln – nicht nur die geweihten Geistlichen, sondern jeder von uns, indem wir uns aktiv in unsere Kirche einbringen.

Wie können wir uns in unserer Kirche einbringen? Wir können z.B. regelmäßig am Gottesdienst und an Veranstaltungen unserer Gemeinde teilnehmen. Wenn Gott uns berührt, sollten wir auch das Göttliche berühren. Wenn Er zu uns herabgestiegen ist, dann können wir durch Ihn hinaufsteigen.

Wir können im Gebet vereint sein, denn es verbindet uns mit der Quelle der Kraft und gibt uns Mut und Hoffnung. Wir können uns in unseren Gemeinden engagieren. Wir können durch unsere Mitgliedschaft die Mission unserer Kirche ermöglichen. Wir können vieles tun, und zwar aus der Liebe zu Gott, zu Seiner Kirche und zu Seiner Schöpfung heraus.

Das Fest der Heiligen Etschmiadzin erinnert uns daran, dass wir Teil einer großen Familie sind – der Familie Gottes. Jeder von uns hat eine Aufgabe in diesem Haus, jeder von uns sollte sich deshalb aktiv ins Leben unserer armenischen Kirche einbringen.

Lasst uns dieses Fest nutzen, um unser Engagement für die Gemeinschaft und unser Eid Christus treu zu bleiben zu erneuern. Lasst uns aktiv sein, unsere Kirche unterstützen und Teil dieser wunderbaren Gemeinschaft sein. Lasst uns das Erbe unserer Vorfahren ergreifen und den Glauben lebendig halten. Lasst uns in unserer Kirche das Göttliche berühren.

Ich wünsche Ihnen allen ein gesegnetes Fest des Surb Etschmiadzin. Möge der Geist Gottes, der am Pfingsten auf uns herabgestiegen ist in unseren Herzen weilen und uns dazu ermutigen, als armenische Christen zu leben und zu handeln. Möge unsere Liebe füreinander und für unseren Glauben immer weiterwachsen. Amen.

Einen gesegneten Sonntag,
Euer Pfr. Dr. Diradur Sardaryan

Կիրակմուտքի Խօսք

Սուրբ Էջմիածնի տոնին

Էջ Միածինն ի հօրէ.
Եւ լոյս փառաց ընդ նըմա

Միածին Որդին իջավ Հորից,
և նրա հետ փառքի լույսը

Այս հրաշալի շարականի երգեցողությամբ գալիս ենք նշելու մեր Մայր Եկեղեցու․ Սուրբ Էջմիածնի տոնը, որը հատկապես կարևոր է մեզ համար՝ որպես հայ քրիստոնյաների։

Սուրբ Էջմիածին – պատմությամբ, հավատով ու հույսով լի անուն։ Եկեք մի պահ ետ նայենք դեպի մեր անցյալը և բացահայտենք այս տոնի նշանակությունը մեր այսօրվա արդի կյանքում:

Դարեր առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորչը ականատես եղավ Աստծո հայտնության հրաշքին: Հիսուս Քրիստոսը նրա տեսիլքում ցույց տվեց այն վայրը, որտեղ պետք է կառուցվեր մեր Մայր Եկեղեցին՝ Սուրբ Էջմիածինը։

Այս վայրը դարձավ մեր հայկական ինքնության, միասնականության և Աստծո հետ կապի խորհրդանիշը: Իսկ այս տոնը, դուրս գալով պատմական անցյալի սահմաններից մնում է արդիական հավիտյան: Այն կոչ է անում մեզ գործել որպես հայ քրիստոնյաներ, ճանաչել մեր ժառանգությունը և լինել Հայ Առաքելական Սուրբ Ուղղափառ Եկեղեցու պատասխանատու անդամ։

Մեր եկեղեցին Հիսուս Քրիստոսի հոգևոր հոտի մի մասն է (Տե՛ս Հովհաննես 10.22-30), մենք նրանցից ենք, ովքեր ճանաչեցին Նրա ձայնը և ընտրեցին Նրան որպես փրկության և կյանքի ճանապարհ: Իբրև ազգ մենք հասկացանք, որ Քրիստոսի փրկագործությունը մեզ հնարավորություն է տվել անմիջական հարաբերություններ ունենալ մեր Աստծո, մեր Արարչի հետ: Այս մասին է մեզ հիշեցնում Սուրբ Էջմիածինը. Այն նաև հիշեցնում է մեզ, որ որպես հայ քրիստոնյաներ մենք Աստծո կենդանի տաճարի մի մասն ենք:

Սա մեզ քաջալերում է ամրացնել մեր հավատքը և զգալ մեզ Աստծո մեծ հոտի մի մաս: Մենք կոչված ենք գործելու որպես հայ քրիստոնյաներ՝ ոչ միայն ձեռնադրված հոգևորականներին է սա վերաբերվում, այլ մեզանից յուրաքանչյուրին։ Բոլորս կոչված ենք ակտիվորեն աշխատել ու ծառայել մեր Եկեղեցուն, մեր Աստծուն:

Ինչպե՞ս կարող ենք ներգրավվել մեր եկեղեցու մեջ: Օրինակ, կարող ենք կանոնավոր կերպով մասնակցել մեր համայնքի եկեղեցական արարողություններին և միջոցառումներին, հասկանալով, որ եթե Աստված դիպչում է մեզ, մենք էլ կարող ենք դիպչել աստվածայինին: Եթե Նա իջել է մեզ մոտ, ապա մենք կարող ենք բարձրանալ Նրա միջոցով դեպի երկինք:

Մենք կարող ենք միասնական ու միաբան լինել մեր աղոթքներում, քանի որ այն կապում է մեզ ուժի աղբյուրի հետ և մեզ քաջություն և հույս տալիս: Մենք կարող ենք ներգրավվել մեր համայնքներում: Մեր անդամակցության միջոցով կարող ենք նպաստել մեր եկեղեցու առաքելությանը: Շատ բաներ կարող ենք անել Աստծո, Նրա Եկեղեցու և Նրա Արարածների հանդեպ սիրուց մղված:

Սուրբ Էջմիածնի տոնը մեզ հիշեցնում է, որ մենք մի մեծ ընտանիքի անդամ ենք՝ Աստծո ընտանիքի։ Նրա տանը մեզանից յուրաքանչյուրը պարտականություն ունի, ուստի եկեք ակտիվորեն մասնակցենք մեր հայրական տան, մեր Հայ Առաքելական Սուրբ Ուղղափառ Եկեղեցու կյանքում։

Եկեք օգտագործենք այս տոնը՝ նորոգելու մեր ուխտն առ Աստված և նորովի նվիրվելու մեր Եկեղեցուն: Եկեք այսօրվանից ավելի ակտիվ լինենք, աջակցենք մեր եկեղեցուն և մաս կազմենք այս հրաշալի համայնքին։ Մեր նախնիների ժառանգությունը ստանձնենք և վառ պահենք մեր հավատքն առ Աստված։ Եկեք դիպչենք աստվածայինին մեր եկեղեցում:

Սուրբ Էջմիածնի օրհնյալ տոնի կապակցությամբ մաղթում եմ․ Թող Աստծո Հոգին, ով իջավ մեզ վրա Հոգեգալստյան տոնին, բնակվի մեր սրտերում և քաջալերի մեզ ապրել և գործել որպես ճշմարիտ հայ քրիստոնյաներ: Թող մեր սերը միմյանց և մեր հավատքի հանդեպ շարունակի աճել․ Ամեն։

Օրհնյալ կիրակի Ձեզ:
Տիրատուր քհն․ Սարդարյան