Կիրակի, 19 Նոյեմբեր 2023-ին, տեղի ունեցաւ Հեսէնի Հայ Համայնքի (Հանաու) ամենամեայ աւանդական Մատաղօրհնութիւնը։
Այս առիթով Հանաու այցելեց եւ եպիսկոպոսական Սբ. Պատարագ մատուցեց Թեմիս առաջնորդ գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը։ Առաջնորդ Սրբազանին ընկերակցում էին Քէօլնի հոգեւոր հովիւ արժ․ Տ․ Վահրիճ քահանայ Բաղդասարեանը եւ Պետրոս սարկաւագ Կարինեանը։ Յընթացս Սբ․ Պատարագի Առաջնորդ Սրբազանը քարոզեց՝ նիւթ ունենալով օրուայ աւետարանական ընթերցումը (Ղուկ․ 9, 44-50)։
Սբ․ Պատարագի աւարտին կատարուեց Մատաղօրհնութեան եւ Հոգեհանգստեան կարգ՝ ի յիշատակ Համայնքի ննջեցեալների, որից յետոյ քաղաքի սրահներից մէկում Հանաուից եւ շրջակայքից եկած հաւատացեալ հայորդիները հաւաքուեցին Համայնքի վարչութեան կողմից կազմակերպուած միասնական սիրոյ սեղանի շուրջ՝ ճաշակելով մատուցուած Մատաղը։