Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ Քէօլնի Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցու նորոգութեան աշխատանքները պաշտօնապէս մեկնարկեցին շինարարական մետաղամածի տեղադրման աւարտումով։
Աստիճանաբար կ’իրականացուեն Եկեղեցու եւ յարակից բոլոր շինութիւնների տանիքի, արտաքին պատերի, բետոնասիւների, ապա նաեւ պատուհանների եւ նրանց գունաապակիների նորոգութիւնները։
Մենք մեր համայնքին պարբերաբար տեղեկութիւններ կը փոխանցենք աշխատանքների ընթացքի մասին:
Հայցում ենք առաջնորդանիստ մեր եկեղեցու հովանաւոր սրբերի՝ Սահակ Պարթեւ Հայրապետի եւ Մեսրոպ Մաշտոցի, բարեխօսութիւնը այս կարեւոր նախագծի իրականացման համար եւ խնդրում Աստծուն, որ օրհնի բոլորին, որոնք ներգրաւուած են վերանորոգման ծրագրման եւ իրականացման մէջ։
***
Mit Freude geben wir bekannt, dass die Sanierung unserer St. Sahak-St. Mesrop Diözesankirche, mit dem Abschluss des Gerüstbaus, offiziell ihren Anfang genommen hat.
Nachfolgend werden schrittweise Renovierungsarbeiten am Dach, den Außenmauern und den Betonpfeilern sowie den Fenstern des Gebäudekomplexes durchgeführt.

Wir werden unsere Gemeinschaft regelmäßig über den Fortschritt der Arbeiten informieren.

Wir bitten um die Fürsprache der Namenspatronen unserer Kirche, der Heiligen Sahak und Mesrop, bei diesem bedeutenden Vorhaben und bitten Gott um seinen Segen für alle, die an der Planung und Durchführung der Sanierung beteiligt sind.