Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 11-րդ գագաթնաժողով
Die 11. Vollversammlung des Ökumenischen Rates der Kirchen in Karlsruhe

Այս օրերին Գերմանիայի Կարլսռուհէ քաղաքում տեղի է ունենում Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) 11-րդ համաժողովը։ ԵՀԽ-ն աշխարհում գործող շուրջ 300 քրիստոնեական եկեղեցիների համագործակցութիւնը համակարգող բարձրագոյն մարմինն է։ Համաժողովը գումարւում է 7 տարին մէկ անգամ։ ԵՀԽ-ի 11֊րդ համաժողովը շարունակելու իր աշխատանքները մինչեւ սեպտեմբերի 8-ը։

ԵՀԽ-ի համաժողովին մասնակցում են անդամ եկեղեցիների շուրջ 3500 պատուիրակներ ու ներկայացուցիչներ։ Հայ Եկեղեցու պատուիրակութիւնը բաղկանում է շուրջ 25 հոգեւորական եւ աշխարհական պատգամավորներից, որոնք ներկայացնում են Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնները։

Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ ու տնօրինութեամբ գագաթնաժողովին իր մասնակցութիւնը կբերի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտօնական պատուիրակութիւնը հետեւեալ կազմով` Գերաշնորհ Տ․ Վիգէն արքեպիսկոպոս Այքազեան (ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմ), Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդեան (Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ), Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկեան (Մեծ Բրիտանիայի եւ Հս․ Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ), Գերաշնորհ Տ․ Գեւորգ եպիսկոպոս Սարոյեան (Մասեացոտնի թեմի առաջնորդ), Գերաշնորհ Տ․ Սերովբէ եպիսկոպոս Իսախանեան (Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ), Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումեան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրէն), Բարեշնորհ Սահակ սարկաւագ Սուքիասեան (Ֆրանսիայի Հայոց թեմ), երեցկին Արփի Քուզույեան (ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմ), դր․ Դիաննայ Ծաղիկեան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին), տիկ․ Էրիկայ Արաեւնայ (Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմ),  տիկ․ Մանեայ Քեշիշեան (Կանադայի Հայոց թեմ):

Համաժողովում մասնակիցները քննարկում են եկեղեցիների առջեւ ծառացած զանազան խնդիրներ եւ  ԵՀԽ-ի նպատակներին համահունչ զանազան հարցեր։

***

In diesen Tagen findet in Karlsruhe, die 11. Vollversammlung des Ökumenischen Rates der Kirchen (ÖRK) statt. Der ÖRK ist das höchste Gremium, das die Zusammenarbeit von rund 300 christlichen Kirchen weltweit koordiniert. Die Konferenz wird alle 7 Jahre einberufen. Die 11. Vollversammlung setzt ihre Arbeit bis zum 8. September fort.

An der Vollversammlung des ÖRK nehmen rund 3.500 Delegierte und Vertreter der Mitgliedskirchen teil. Die Delegation der armenischen Kirche besteht aus etwa 25 Geistlichen und Laienabgeordneten.

Auf der Vollversammlung diskutieren die Teilnehmer über verschiedene Probleme der Kirchen und beraten über vielschichtige Themen im Einklang mit den Zielen des ÖRK.