Սիրելի հայ ժողովուրդ,
Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, կրկին խախտելով հրադադարի ռեժիմը, դավաճանաբար հարձակվել է շփման գծի ողջ երկայնքով և ռմբակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը։
Մեր հայրենիքը՝ Արցախը, կրկին կոչ է անում բոլորիս պաշտպանել մեր ազգի իրավունքները, մեր սուրբ հողը, մեր ապագան ու մեր արժանապատվությունը։
Կոչ ենք անում մեր ժողովրդին և բոլոր քաղաքական ուժերին համախմբվել և բոլոր հակադրությունները ստորադասել հայրենիքի պաշտպանական կարիքների շահերին։
Այս պահին ընդհատում ենք մեր հովվապետական այցը Իտալիա, որի ընթացքում ցանկանում էինք հանդիպել մեր սիրելի եղբորը՝ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին և անմիջապես վերադառնալ տուն։
Աստված պահապան Արցախ աշխարհը, ուժ ու վստահություն տա մեր քաջարի զինվորներին ու հրամանատարներին։
Գարեգին Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոս