Այսօր՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտից ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը և զանգվածային հարձակումներ ձեռնարկել սահմանամերձ գոտում գտնվող բնակելի թաղամասերի և մայրաքաղաք Ստեփանակերտի վրա։ Ռազմական բախումները շարունակվում են. Արցախի պաշտպանության ուժերը հարձակվողին տալիս են համապատասխան ռազմական պատասխան և հակահարված.
Թող Աստված պահապան և զորացնի Հայաստանի Հանրապետությունը, Արցախը և մեր ողջ ժողովրդին։