Կիրակմուտքի Խօսք
„Gott ist Licht und keine Finsternis ist in ihm", schreibt der Hl. Apostel und Evangelis Johannes in seinem Brief (1 Հովհաննես 1։5). Auch im Prolog seines Evangeliums spricht er vom göttlichen Wort Gottes, welches als Licht in die Welt kommt, es „leuchtet in der Finsternis und die Finsternis erfasst es nicht" (Հովհաննես 1։1-18): Ամեն ինչ սկսվում է այս աստվածային լույսից: Աստված ասում է. Թող լույս լինի (Ծննդոց 1։3) և այսպիսով աշխարհը սկսում է գոյություն ունենալ:
Այնուամենայնիվ, շատ բան մնում է խավարի մեջ։ Ամեն ինչ չէ, որ լուսավորված է Քրիստոսի ծնունդով և նրա հարությամբ: Այս աշխարհում դեռ շատ ու շատ խավար կա: Այս մասին, հատկապես վերջին մի քանի տարիներին, բոլորս էլ առիթ ենք ունեցել մտածելու:
Մտածում եմ պատերազմների անթիվ զոհերի, համաճարակի զոհերի, այլատյացության և անարդարության զոհերի, բայց նաև նրանց ընտանիքի անդամների և հարազատների մասին։ Մտածում եմ բոլոր ծանր հիվանդների, բռնության ենթարկված կամ լքված մարդկանց, բայց նաև այն մարդկանց մասին, ովքեր ստիպված են թողնելով իրենց տները փախչել օտար երկիրներ:
Այո, այս աշխարհում դեռ շատ տառապանք և անարդարություն կա: Դրանց մեծ մասը մարդկանց ուղեղում առկա մութ մտքերի արդյունք է... Իսկ կարո՞ղ է արդյոք ինչ-որ բան փոխվել: Այո՛, ասում է առաքյալը, ով վկան է կենսաբեր աստվածային Բանի։ Նա այսօր խոսում է մեզ հետ և վկայում. Աստծո խոսքը, նրա պատգամը ուղղորդում է մեզ, օգնում է մեզ վերահսկողության տակ առնել մեր կյանքը: Նրա խոսքը մեզ հույս ու վստահություն է տալիս։
Հովհաննես առաքյալը խոսում է լույսի մասին, որը գալիս է և լույս է տալիս խավարի մեջ: Ու թեև Գողգոթայում թվում է, թե խավարը պատել է լույսին, Հարության օրը մենք տեսնում ենք, որ Հոր և Որդու միջև առկա սիրո բոցը շարունակում է վառվել՝ վերստին կյանքի հառնելով, կենդանացնելով Խաչյալին: Խավարը զորություն չունի այն լույսի վրա, որը Քրիստոսն է: Նա լուսավորում է խավարի մեջ, և խավարը չի կարող պատել նրան: Ուրեմն, եթե մենք ընտրենք լույսը և մեր կյանքը դարձնենք դեպի Աստված, խոստովանենք մեր մեղքերը և դարձի գանք, մենք կվառենք փոքրիկ մոմերի պես և կվերացնենք գոնե մեր շուրջը տիրող խավարը: Այո, մենք կարող ենք ընդունել Աստծո խոստումը մեզ և փոխել մեր կյանքը, որպեսզի մեր գործերը լուսավորեն աշխարհը: Գուցե եւ չենք խնայվի տառապանքից և ցավից, բայց Քրիստոսի հետ մենք կլինենք անվախ: Որովհետև կունենանք այն վստահությունը, որ խավարն ու դժվարությունները, որոնք այս կամ այն կերպ կարող են մեզ պատել, չեն կարող վերջին հաղթական խոսքն ունենալ։ Ուստի լուսավորեք աշխարհը հանուն Քրիստոսի ձեր կյանքով և թող նրա օրհնություննը հավերժ ձեզ հետ լինի: Ամեն։
Տիրատուր քհն․ Սարդարյան